ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մոտ ժամանակներս կլքի իր պաշտոնը։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Փաշինյանի խոսքով՝ քննարկումների արդյունքում Հայրապետյանը որոշում է կայացրել չշարունակել աշխատանքը կառավարության կազմում։
Հայրապետյանի սպասվող հրաժարականի մասին հուլիսի 8-ին հայտնել էին հայկական լրատվամիջոցները։ Ըստ հրապարակումների՝ տարեվերջին նա կարող է առաջադրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում





































