Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի կարող է լքել պաշտոնը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ տարեվերջին նա կարող է առաջադրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում, քանի որ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու։
Թերթի դիտարկմամբ՝ հնարավոր պաշտոնանկության պատճառը կարող է լինել նաև նախընտրական քարոզարշավին նրա պասիվությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին հայտարարել էր, որ կառավարության կազմում էական փոփոխություններ չեն լինի։
Միևնույն ժամանակ, ՀՖՖ-ում պաշտոնանկություններ են սկսվել, հունիսի 18-ին հրաժարական էր տվել ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը։




































