Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:22

ԵՄ-ն ՀՀ-ին ականազերծման մեքենա է տրամադրել և հայտնել անցակետեր կառուցելու մասին

ԵՄ-ն ՀՀ-ին ականազերծման մեքենա է տրամադրել և հայտնել անցակետեր կառուցելու մասին

Հայաստանը Եվրամիությունից ստացել է օգնության խմբաքանակ, որի մեջ ներառվել է մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող մեքենա՝ մարդասիրական ականազերծման համար, հայտնել է ՀՀ կառավարությունը։

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, ներկայացնելով ականազերծման մեքենան, հակտարարել է, որ ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում կառուցել 3 սահմանային անցակետ, հայտնել է «Արմենպրեսը»։ 

Մարագոսը նշել է, որ մեքենան անցակետերի կառուցման շրջանակում կարևոր նշանակություն կունենա երկու ուղղությամբ։

«Կապի նախագծերը պահանջում են մաքրել այն տարածքները, որոնցով դրանք պետք է անցնեն։ Ականազերծումը կլինի առաջին անհրաժեշտ քայլը, որպեսզի այդ կարևոր շինարարական աշխատանքները կարողանան առաջ շարժվել»,- նշել է Մարագոսը՝ չմանրամասնելով, թե որ հատվածներում է նախատեսվում սահմանային անցակետերի կառուցումը։

Կառավարությունում հավելել են, որ տեխնիկան կօգտագործվի վտանգավոր տարածքների ականազերծման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման աշխատանքների ընթացքում։

Գործադիրի տվյալներով՝ Հայաստանում պայթյունավտանգ առարկաներով աղտոտված է համարվում շուրջ 43 մլն քառակուսի մետր տարածք՝ Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում։ Այս հողերի մեծ մասը գյուղատնտեսական նշանակության են, արոտավայրեր և ենթակառուցվածքային օբյեկտներով տեղամասեր են։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» տնօրեն Էդուարդ Պետրոսյանը նշել է, որ այս տարածքների մաքրումը թույլ տալու վերադարձնել դրանք տնտեսական շրջանառություն և վերականգնել ենթակառուցվածքները։

Գործադիրում հավելել են, որ բացի հեռակառավարվող երկու մեքենայից, Հայաստանը կստանա նաև շտապօգնության երկու լիարժեք կահավորված ավտոմեքենա։

Մատակարարված մեքենաներն արտադրված են խորվաթական ընկերության կողմից և նախատեսված են հատուկ մարդասիրական ականազերծման համար։

Արտադրողի ներկայացուցիչ Կոնստանտին Դարմանյանի խոսքով՝ այսպիսի տեխնիկան արդեն կիրառվում է Բալկանյան երկրներում, Սաուդյան Արաբիայում, Եմենում և Ուկրաինայում։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը մատակարարել է ավելի քան 500 միավոր սարքավորում 41 երկրում։

Կարդացեք նաև՝

ԵՄ-ն Հայաստանին 34 մլն եվրո է հատկացրել ՌԴ սահմանափակումները մեղմելու համար

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+