Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:20

ԲՀԿ-ն դիմելու է Սահմանադրական դատարան

ԲՀԿ-ն դիմելու է Սահմանադրական դատարան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերաքվեարկություն անցկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից անվավեր ճանաչված 3 ընտրատեղամում, հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Տոնոյանը նշել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԲՀԿ-ն հաղթահարել է Ազգային ժողով անցնելու համար սահմանված շեմը, սակայն ԿԸՀ-ի կողմից երեք տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո կուսակցությունը զրկվել է խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից։

«Այդ երեք ընտրատեղամասում պետք է անցկացվի վերաքվեարկություն, որպեսզի քաղաքացիների կամարտահայտությունն ամբողջությամբ իրացվի, և յուրաքանչյուր քվե ստանա իր իրավական նշանակությունը»,- շեշտել է Տոնոյանը։

ԲՀԿ-ն պնդել է, որ ԿԸՀ-ն չի իրականացրել օրենքով նախատեսված վերաքվեարկություն այդ տեղամասերում, ինչի հետևանքով, կուսակցության գնահատմամբ, ավելի քան 3000 ընտրող զրկվել է իր կամարտահայտությունն ամբողջությամբ իրացնելու հնարավորությունից։ Կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է օգտագործել իրավական բոլոր մեխանիզմները՝ ընտրողների խախտված իրավունքները վերականգնելու համար։

Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԲՀԿ-ն, որն ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով չէր հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Ավելի ուշ ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել 3 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։

Ընտրությունների վերջնական արդյունքներով նույնպես ԲՀԿ-ն չէր հաղթահարել անցողիկ շեմը, խորհրդարանում ընդգրկվել էր երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+