«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մասին։
Նրա խոսքով՝ հիմա երկրի և ժողովրդի համար շատ կարևոր է այդ համախմբումը։ «Ինձ թվում է՝ այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»,- ասել է նա։
Կարապետյանն առաջարկել է ստեղծել համակարգող խորհուրդ, բոլոր խնդիրներն ի մի բերել և համապատասխան քայլեր ձեռնարկել։
Ըստ ԿԸՀ-ի՝ 9-րդ գումարման ԱԺ-ում մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 28 մանդատ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 12 մանդատ։



































