ֆրանսիական Kissani Films ընկերությունը, հղում անելով 1990-ականներին կնքված պայմանագրին, պահանջել է բացառիկ իրավունքներ հայկական կինեմատոգրաֆիկ ժառանգությունը կազմող մոտ 250 ֆիլմի նկատմամբ, հայտնել է Հայկական կինոյի հիմնադրամը։
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և իրավական հանգամանքների համապարփակ ուսումնասիրության անհրաժեշտությունը՝ հիմնադրամը որոշել է ժամանակավորապես հետաձգել Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի «Դասականներ» բաժնում նախատեսված հայկական ծրագրի ցուցադրությունը։
Հիմնադրամն ընդգծել է, որ հայկական կինեմատոգրաֆիկ ժառանգությունն ազգային հիշողության և մշակութային ինքնության կարևոր մասն է, և դրա պահպանումը, հանրահռչակումը և միջազգային առաջխաղացումը մնում են կազմակերպության առաջնահերթությունների շարքում։ Ֆոնդը չի նշել, թե հայկական որ ֆիլմերի մասին է խոսքը։





































