Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին իրավապահներից պահանջել է «ժամերի ընթացքում բոլոր ընտրակեղծարարներին» բանտարկել։
«Բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառք բաժանողները պետք է շատ արարգ, ժամերի ընթացքում առանց բացառության հայտնվեն բանտերում և մենք նրանց չենք կարող թույլ տալ, որ բռնանան Հայաստանի ժողովրդի կամքի ազատ արտահայտման վրա»,- ասել է նա։
Այսօր ավելի վաղ «Հանրապետություն» կուսակցության անդամները դիմում էին հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին դադարեցնելու գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Նման հորդորով հունիսի 4-ի հեռուստաբանավեճի ժամանակ Արամ Սարգսյանին դիմել էր Փաշինյանը։ «Դուք կարող եք դիմել այդ հարցով, որովհետև երբ մենք դիմենք, այդ մարդիկ ասելու են՝ վախեցան ընտրությունները պարտվեն ու մրցակիցներին հանում են»,- ասել էր Փաշինյանը։
Ավելի վաղ՝ մայիսի 20-ին, Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին, որին հաջորդել է քաղաքական գործչի ձերբակալությունը և երկու ամսով կալանավորումը։





































