Խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության կողմից հետընտրական զարգացումներին իշխանությունները պատրաստվում են պատասխանել քրեական վարույթներով, գրել է «Իրավունք» թերթը։
Ըստ թերթի՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի թիմերի անդամների նկատմամբ համապատասխան վարույթների համար նախապատրաստած նյութեր կան։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ փետրվարի 7-ից մայիսի 19-ն ընտրություններին առնչվող քրեական վարույթների շրջանակում տարբեր ենթադրյալ հանցանքների կատարման կասկածանքով ձերբակալվել է 86 անձ, 94-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։
Ընդդիմադիր ուժերն ահազանգել են քրվարույթների ու ձերբակալությունների քաղաքական մոտիվացիայի մասին։ «Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ իշխանությունների գործողություններն անհնարին են դարձնում երկրում ազատ ընտրությունների անցկացումը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտնել էր իրենց դեմ ուղղորդված գործությունների, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ իր 300-ից ավելի անդամներին անհիմն բերման ենթարկելու կամ ձերբակալելու մասին։






































