ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) անկախ հարցումներ է պատվիրում, որպեսզի պարզի նախընտրական տրամադրությունները, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ գերատեսչության ներկայացրած տվյալները նրան չեն գոհացրել, ուստի դիմել է այլ կազմակերպությունների։
«Վարչապետն իրենից բացի գրեթե ոչ ոքի չի վստահում»,- գրել է թերթը՝ հիշեցնելով, որ Փաշինյանն անգամ անձնական մատուցողին է հետը տանում տարբեր խնջույքների ժամանակ։
Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունսի 7-ին՝ 18 քաղաքական ուժի մասնակցությամբ։

























