Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:35

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցելու համար դպրոցի աշխատակից են ազատել․ ԶԼՄ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցելու համար դպրոցի աշխատակից են ազատել․ ԶԼՄ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն Այգեձոր համայնքի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող Արթուր Մելիքյանին ազատել է աշխատանքից՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցելու պատճառով, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Մելիքյանը թերթին հերքել է այս տեղեկությունները՝ հայտնելով, որ ավելի շուտ է ազատվել։ Պարբերականը, սակայն, արձանագրել է, որ իրենց հետ զրույցում վերջինս վախեցած և կաշկանդված էր։

Այգեձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Ծաղկյանը թերթին հայտնել է, որ Մելիքյանը մայիսի 14-ին է ազատվել, սակայն պատճառների մասին տեղեկություններ չի փոխանցել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին տված ասուլիսի ժամանակ Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել էր, որ վարչական աշխատողներն իրավունք ունեն մասնակցելու քաղաքական միջոցառումների, սակայն եթե պարզվի, որ նրանց ստիպել կամ արգելել են մասնակցել հավաքի, ապա նրանք պատասխանատվության կենթարկվեն։

Նա նաև նշել էր, որ այն չորս դպրոցի տնօրենները, որոնց աշակերտները դասաժամին մասնակցել էին քարոզարշավին, հրաժարականի դիմումներ են գրել։ Փաշինյանը, սակայն, նշել էր, որ նրանց դիմումները չեն ստորագրվել, վերջնական որոշում կկայացվի ծառայողական քննության ավարտից հետո։

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը մայիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսին վերագրվող ձայնագրության հիմքով։

Կարդացեք նաև՝

ԿԸՀ-ի զգուշացումը՝ ուսուցիչներին և աշակերտներին քարոզչության մեջ ներգրավելու ֆոնին

Քարոզարշավ. նույնատիպ օրեր, «ընտրովի» ճնշումներ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+