«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտնել է վարչապետի իր թեկնածուի անունը։
Ըստ կուսակցության՝ ներքին ընտրությունների արդյունքով իրենց հաղթանակի դեպքում 100-օրյա կառավարությունը կգլխավորի Նինա Կարապետյանցը։
«Բոլորին դեմ եմ»-ը հավելել է, որ կուսակցության հաղթանակի դեպքում վարչապետի թեկնածուն պարտավորվում է հաջորդող 10 տարիների ընթացքում չզբաղվել քաղաքականությամբ։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Քարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ի կեսգիշեր։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ի արտահերթ նիստում գրանցել էր Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակները և սահմանել դրանց հերթականությունն ընտրաթերթիկներում։ Ընտրություններին կմասնակցեն 19 կուսակցություններ ու դաշինքներ։



























