Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապի ընդլայնման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդման համար ավելի սերտ համագործակցության և համակարգմանն ուղղված քայլերը։ Կքննարկվեն նաև տարածաշրջանում վերջին զարգացումները և գլոբալ խնդիրները։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2025 թվականի հոկտեմբերին հայտնել էր, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Փետրվարին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք գագաթնաժողովին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






