Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բայրամովը նշել է, թե երկրի նախագահ «Իլհամ Ալիևի՝ մայիսի խիտ և հագեցած օրակարգում նման այց նախատեսված չէ»:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերին հայտնել էր, որ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին հրավիրել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին։





































