Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բարձրագույն քաղաքական ղեկավարությունը Սարդարապատի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց մայիսյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին։
Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում հաղթանակ կերտած հերոսների հուշակոթողին ծաղկեպսակներ են խոնարհել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Գարեգին Բ-ն հայրապետական աղոթք կարդաց մայիսյան հաղթանակները կերտած հայորդիների հիշատակի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







