Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:26

Ադրբեջանի կողմից հակահայ քարոզչությունը չի սկսվել հիմա և չի ավարտվելու վաղը․ նախարար

Վստահեցնում եմ, այդ Ադրբեջանի կողմից հակահայ հոդվածները չեն շատանում, շատ են և այդպես էլ լինելու է, այդպես է եղել միշտ․ այդտեղ զարմանալու բան չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ԼՀ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին, թե վերջին շրջանում Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն ակտիվացել է, ինչպե՞ս է մեր դիվանագիտական կորպուսն աշխատում այս խնդիրների հետ կապված։

«Մենք սրա հետ առնչվում ենք ամեն օր՝ բազմաթիվ ձևերով ու ձևաչափերով։ Նույն պատռլամենտական հարթակներում դա տեղի է ունենում մշտապես․ այն չի սկսվել հիմա և չի ավարտվելու վաղը․ սա իրականությունն է, որն ունենք բոլոր տարիների ընթացքում»,- նշեց նախարարը։

Մնացականյանն ընդգծեց, որ կան հակադարձող հոդված ևս, որն օրինակ է այդ մրցակցության։ Նա նշեց, որ նպատակ է հետապնդում սրելու բոլորի ուշադրությունը նրա վրա, որ քարոզչությունը դիվանագիտական դաշտում եղել և մնում է մշտական։ Ըստ նախարարի՝ նույն խորհրդարանական հարթակներում աշխատանքի առումով ունեն լավ փորձ և կարողանում ենք կառուցել ՀՀ արտաքին քաղաքական գիծը։

Գերմանիայի ԱԳ նախարարության զգուշացման մասով նախարարը նշեց, որ սա նույնպես նոր չէ, բայց խնդրեց չդատել մեր գործընկերների դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հարցում ճանապարհորդությունների հորդորների միջոցով։

«Գերմանիայի դիրքորոշումը ԼՂՀ-ի հարցում առավել քան մեկ անգամ և առավել քան հստակ արտահայտված է բազմաթիվ՝ առավել ևս՝ ամենաբարձր մակարդակով»,- նշեց Մնացականյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+