Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:14

Դատարանն ազատ է արձակել Գոհար Ղումաշյանին և Վերժինե Ստեփանյանին՝ կիրառելով վարչական հսկողություն

Դատարանն ազատ է արձակել Գոհար Ղումաշյանին և Վերժինե Ստեփանյանին՝ կիրառելով վարչական հսկողություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանն ու կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանն ազատ են արձակվել, դատարանը նրանց նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն, հայտնել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն ապրիլի 14-ին հայտնել էին, որ Ղումաշյանը ձերբակալվել է ընտրությունների նախաշեմին բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքը խախտելու կասկածով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։

Ստեփանյանն, ինչպես Armenia Today-ին հայտնել էին Քննչական կոմիտեից, հարցաքննության էր կանչվել, որից հետո ձերբակալվել էր հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու հոդվածով։

Ձեռբակալություններից հետո քաղաքական ուժի ներկայացուցիչները հավաքվել էին Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ՝ պականջելով ազատ արձակել իրենց կուսակիցներին և որակելով տեղի ունեցածը «քաղաքական հետապնդում»։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հաստատել էր 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների իր ընտրացուցակի առաջին 36 թեկնածուի անունները։ Ղումաշյանն այդ ցուցակում չկա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+