Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:39

«Կեղծ խաղաղությամբ կարող ենք կորցնել Հայաստանը»․ հոգևոր արժեքների պաշտպանությանն ուղղված ակցիա՝ ԱԺ-ի դիմաց

«Կեղծ խաղաղությամբ կարող ենք կորցնել Հայաստանը»․ հոգևոր արժեքների պաշտպանությանն ուղղված ակցիա՝ ԱԺ-ի դիմաց

ԱԺ շենքի դիմաց այսօր՝ ապրիլի 8-ին, տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն հայկական հոգևոր արժեքների։ Ակցիան մեկնարկել է բեմականացմամբ, որտեղ երեք սևազգեստ սատանա կանգնած են «Զգուշացե’ք, վտանգավոր է և թունավոր», «Փնտրվում է սատանա, թ 666, մականունը՝ Նիկոլ, նշանը՝ սրտիկ», իսկ երրորդ սատանայի վրա գրված է «սատանա թ 667»։ Ակցիայի խաչակիր մասնակիցը նրանց «քշել է»՝ ասելով՝ «Խաչո’վ կհաղթենք»։

Ակցիայի կազմակերպիչ, «Նոր Հայաստան» ՀԿ-ի նախագահ Էլեոնորա Մանանդյանը հայտարարել է, որ ակցիայի նպատակն է մարդկության ուշադրությունը սևեռել այն չարիքի վրա, որը տիրում է Հայաստանում։ Նրա խոսքով՝ մարդիկ հանձնվել են, ինչը նա անընդունելի է համարում և կարծում է, որ «չարիքն այնքան է խտացել, որ կարող ենք կորցնել ՀՀ-ի այս վերջին կտորը»։ 

«Բոլորը պատրաստվում են ընտրությունների, սակայն հանցագործը պետք է նստի բերդում, ոչ թե պատրաստվի ընտրություններին։ Եթե հանկարծ իշխանությունը, կեղծելով ընտրությունները, հանկարծ վերընտրվի, մենք կարող ենք հիրավի կորցնել Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է նա։ 

Մանանդյանը դիմել է ընդդիմությանը՝ հորդորելով պայքարել, միավորվել և միասնական ճակատով հանդես գալ։ Բացի այդ, նա դիմել է հայ ժողովրդին՝ նշելով, որ պատրաստել են ուղեցույց, թե ինչ պետք է անել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փողոցում հանդիպելիս։ 

«Մերժե՛ք իր սրտիկը, որովհետև իր խաղաղությունը կեղծ է։ Դա ոչ այլ ինչ է, քան հանձնվածություն և ոչնչացվածություն։ 1915 թվականին մենք լսել ենք նմանատիպ խոսակցություններ և գիտենք, թե դրանք ինչով ավարտվեցին»,- ընդգծել է նա։ 

Ակցիայի կազմակերպիչը դեմ է արտահայտվել իշխանության կողմից եկեղեցու դեմ իրականացված քայլերին։ Նա նշել է, որ որպես մարդ Փաշինյանին անվանում են սրբապիղծ, որպես հայ՝ ազգի թշնամի, որովհետև այն, ինչ նա անում է, չի արել «ոչ մի թշնամի երբևիցե», որպես ՀՀ քաղաքացի անվանում են հանցագործ, իսկ որպես հոգևոր ճանապարհով գնացող մարդ՝ անվանում են մեղսագործ։

2025 թվականի նոյեմբերին Ազգային ժողովի դիմաց նույն քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը։ Նրանք իրենց ակցիան անվանել էին «Նիկոլի ծուռ հայելիները» և համապատասխան գրությամբ պաստառ պահել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+