ՀՀ Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացրել ԵԱՏՄ փաստաթղթերում կատարվող այն փոփոխությունը, որի համաձայն՝ Հայաստանը ևս 1 տարով՝ 2020 թվականի ընթացքում, արտոնություն է ստանում որոշ ապրանքներ ներկրելու հարցում։
Համաձայն որոշման՝ այդ ապրանքները Հայաստան կներկրվեն ավելի ցածր մաքսատուրքերով։
ԱԺ-ում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը բացատրեց, որ այդ արտոնությունը Հայաստանին տրվել էր 5 տարով և ավարտվում էր 2020 թվականի սկզբին, սակայն հիմա համաձայնություն կա, որ արտոնությունը տևի ևս 1 տարի։
Այդ արտոնության ընդգրկումից, սակայն, բացառվում են ավտոմեքենաները և ընդհանրապես վերգետնյա բոլոր տրանսպորտային միջոցները։ Արդյունքում՝ արտոնյալ պայմաններով կարող են Հայաստան ներկրվել կարագ, թռչնամիս, արևածաղկի ձեթ, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր և այլն։
Փոխնախարարի խոսքերով՝ դա թույլ կտա բիզնեսներին 30 միլիոն դոլար խնայել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







