Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:27

Գևորգ Պետրոսյանը նախազգուշացում ստացավ դիմակ չկրելու համար․ նախագիծը չընդունվեց

Գևորգ Պետրոսյանը նախազգուշացում ստացավ դիմակ չկրելու համար․ նախագիծը չընդունվեց
RA National Assembly session took place

Խորհրդարանում այսօր մեկնարկել է քառօրյա նիստերի աշխատանքը։ Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացրեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին՝ դահլիճում դիմակ չկրելու համար:

Ավելի վաղ ԱԺ նախագահը հայտնել էր, որ նախազգուշացում կհայտարարի, ապա դահլիճից դուրս կհրավիրվեն 1 օրով կամ 7 օրով այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

Օրակարգի երրորդ մասում ընդգրկված չորս նախագծերը քննարկելիս, որոնք հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ունեին, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առանց դիմակի ներկայացրեց նախագիծը, որը վերաբերում էր Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելուն։  Նա նշեց, որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ընդհանուր ժամկետներում է  քննում նաև անձանց պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հետ կապված հայցերը և ստացվում է մարդուն վիրավորում են զրպարտում են, մարդը տարիներով դատարաններում խնդիր է ունենում, տարիներով ձգվում են դատավարությունները:

«Դատական դեպարտամենտից պաշտոնական հարցում եմ արել, եկել է պատասխան, որ միայն առաջին ատյանում 218 օր է տևում գործի քննությունը: Նախագծի իմաստն այն է, որ ժամկետները կրճատվեն, ու եթե մարդուն վիրավորել են, ծաղրել են, զրպարտել են, մարդն իրավունք ունենա կարճ ժամկետում իր խախտված արժանապատվությունը պաշտպանել»,- նշեց նա:

Պետրոսյանը նշեց նաև, որ քվեարկություն եղել է երկու անգամ․ առաջին անգամ դրական եզրակացությամբ, երկրորդ անգամ՝ բացասական։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ պետք է նիստին ներկա գտնվել մինչև վերջ, որպեսզի հնարավոր լինի խուսափել թյուրիմացությունից ու ավելորդ շահարկումներից։ Երկրորդ անգամ քվեարկություն չի եղել և ինքն անձամբ է տեղեկացրել, որ քարտուղարությունը սխալ է արձանագրել քվեարկության արդյունքները։

Պետրոսյանի նախագիծը չներառվեց լիագումար նիստերի օրակարգ կողմ 33, դեմ՝ 70, ձեռնպահ՝ 2 ձայների հարաբերակցությամբ։

https://www.facebook.com/armeniatodayarm/posts/755609951892312

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+