К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:28

Պատգամավորները, ովքեր դիմակ չեն կրի, կնախազգուշացվեն, ապա դահլիճից դուրս կհրավիրվեն

Պատգամավորները, ովքեր դիմակ չեն կրի, կնախազգուշացվեն, ապա դահլիճից դուրս կհրավիրվեն

Ազգային ժողովի քառօրյա նիստների մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց ԱԺ քառօրյայի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։

Միրզոյանը նշեց, որ լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի առաջին մասում կա պարտադիր քննարկման 3 հարց, երկրորդ բաժնում՝ 24, գլխադասային հանձնաժողովներից դրական եզրակացություն ստացած նախագծեր են և ևս ընդգրկվում են օրակարգում՝ առանց քվեարկության, երրորդ բաժնում էլ բացասական եզրակացության 4 նախագիծ կա, որի հարցը պետք է քվեարկությամբ որոշվի։

ԱԺ նախագահը հայտնեց, որ նախազգուշացում կհայտարարի, ապա դահլիճից դուրս կհրավիրվեն 1 օրով կամ 7 օրով այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

«Ինքս եղել եմ մի իրավիճակում, երբ փակ տարածքում դիմակ չեմ կրել։ Ուզում եմ մեր քաղաքացիների առջև ասել, այո, ես սխալ եմ արել, սխալ եմ արել, որ մտածել եմ, թե հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն է, և չեմ կրել դիմակը։ Բայց ես ուզում եմ խոստովանել, որ դա սխալ է»,- նշեց Միրզոյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձեց Միրզոյանին՝ նշելով, որ արտակարգ դրությունը չի տարածվում խորհրդարանի վրա, և պարետի որոշումները խորհրդարանում պատգամավորների վրա կիրարկել Միրզոյանը չի կարող՝ հավելելով, որ անհարմար է դիմակով խոսել ԱԺ-ում։

«Ես ժամանակին առաջարկում էի, որ մենք նիստերն ավելի սահմանափակ անենք կամ հեռահար տարբերակով, բոլորդ էստեղ հայրենասիրության դասեր էիք տալիս, հիմա ասում եք՝ ոնց որ էն ժամանակ սխալ ենք արել»,- նշեց Մարուքյանը։

Արարատ Միրզոյանն էլ վստահեցրեց, որ կիրառելու է այդ միջոցները։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+