ԱԺ-ն 2 նոր պատգամավոր կունենա՝ իշխանական և ընդդիմադիր, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ ՍԴ գործուղվելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին կփոխարինի Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ դառնալուց հետո նրա տեղը կզբաղեցնի «Արփրոդաքշն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, mediamonitoring.am-ի համահիմնադիր Հրաչուհի Միրզոյանը։




































