Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:16

ԱՄՆ հետախուզական համայնքը մատնանշել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի խոչընդոտները

ԱՄՆ հետախուզական համայնքը մատնանշել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի խոչընդոտները

ԱՄՆ հետախուզական համայնքի 2026 թվականի տարեկան զեկույցում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ճանապարհին շարունակում են պահպանվել լուրջ խոչընդոտներ, մասնավորապես՝ տարաձայնությունները Հայաստանի սահմանադրության փոփոխության շուրջ։

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը և հանի այն դրույթը, որը, նրա պնդմամբ, կարող է մեկնաբանվել որպես տարածքային պահանջ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ դրա համար Հայաստանում անհրաժեշտ կլինի սահմանադրական հանրաքվե, որի արդյունքը երաշխավորված չէ։ Նշվում է, որ հենց այս հարցը մնում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտներից մեկը։

Միաժամանակ, զեկույցում ընդգծվում է, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ միջնորդությամբ անցկացված խաղաղության գագաթնաժողովը հնարավորություն է ստեղծել երկարաժամկետ համաձայնության հասնելու համար և նպաստել է տարածաշրջանում լարվածության նվազմանը։

Զեկույցում նշվում է, որ գագաթնաժողովից հետո կողմերը ցուցաբերում են բանակցային գործընթացը շարունակելու պատրաստակամություն։ Հրադադարի խախտումներն զգալիորեն նվազել են, իսկ 2025 թվականի հոկտեմբերին Բաքուն հանել է Հայաստանի համար բեռների տարանցման սահմանափակումները, ինչից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխան քայլեր է ձեռնարկել։ Նշել են, որ այնուհետ Ադրբեջանն սկսել է վառելիքի մատակարարումներ և թույլատրել է հացահատիկի տարանցումը Հայաստան։

Փաստաթղթում նաև նշվում է, որ Հարավային Կովկասը շարունակում է մնալ ռազմավարական նշանակության տարածաշրջան՝ էներգետիկ ռեսուրսների, տրանսպորտային միջանցքների և ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի միջև ազդեցության մրցակցության պատճառով։ ԱՄՆ հետախուզության գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը կարող է ընդլայնել տնտեսական հնարավորությունները և հեշտացնել տարածաշրջանում ենթակառուցվածքային ու ներդրումային ծրագրերի իրականացումը։

Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պետք է լինի Հայաստանի սահմանադրության փոփոխությունը և դրանից երկրի Անկախության հռչակագրին հղում կատարելը:

Փաշինյանն, իր հերթին, Հայաստանի անկախության հռչակագիրն անվանել էր «կոնֆլիկտային» դրույթ։ 2025 թվականի նոյեմբերին նա հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն անհրաժեշտ է անցկացնել 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը չի ընդունում Ադրբեջանի՝ ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու Ադրբեջանի պայմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+