Բաքուն հույս ունի 2026 թվականին Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Սա պատմական տարի է. 30 տարվա հակամարտությունը վերջապես ավարտվել է, և մենք մոտ ենք խաղաղության պաշտոնականացմանը։ Վաշինգտոնում օգոստոսին կայացած գագաթնաժողովը հաստատեց երկու կողմի մտադրությունը՝ հավատարիմ մնալ խաղաղության պայմանագրին, բոլոր երկրների համատեղ ցանկությունը՝ շրջել էջը և սկսել տարածաշրջանային զարգացման նոր գլուխ։ Մենք ամբողջականացրել ենք խաղաղության պայմանագիրը։
Հաջորդ տարին նույնպես կարևոր է. հույս ունենք Հայաստանի հետ պաշտոնականացնել խաղաղության պայմանագիրը»,- Ամիրբեկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանը պետք է լինի Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և դրանից Անկախության հռչակագրին հղումների հեռացումը։






































