«Ժառանգություն» կուսակցությունը հունիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ հնարավոր է՝ միանա Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ այնուհանդերձ, կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդգրկվի նախընտրական ցուցակում։
Հովհաննիսյանը մարտի 16-ին հայտարարել է, որ իր կուսակցությունը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն չի ցանկանում ծանրաբեռնել քաղաքական դաշտն առանձին մասնակցություններով և բացի այդ, ցանկություն չունի վարչապետ դառնալ։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Ըստ Armenia Today-ի հոկտեմբերի հարցումների՝ քաղաքացիների 21%-ը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, իսկ 10,7%-ը՝ «Ուժեղ Հայաստանի»:






































