Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա, հայտնել է Մայր Աթոռը։
Ըստ հայտարարության՝ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները։
Մարտի 4-ին մամուլը գրել էր, որ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող հոգևորականներից ոմանք հայտնվել են անորոշության մեջ՝ կապված իշխանությունների կողմից եկեղեցու ղեկավարության դեմ արշավի ժամանակավոր «սառեցման» հետ։ Նրանց թվում էր արքեպիսկոպոս Մկրտչյանը և Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Նրանք նշել էին, որ չեն կարողանում ազատ շփվել մարդկանց հետ և իրականացնել թեմի առաջնորդի իրենց գործառույթները:

































