Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:22

ՀՀ-ն ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեմայով ակտիվ երկխոսություն ունեցող միակ երկիրն է․ ՆԳ նախարար

ՀՀ-ն ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեմայով ակտիվ երկխոսություն ունեցող միակ երկիրն է․ ՆԳ նախարար

ՀՀ-ն այս պահին միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն ունի վիզաների ազատականացման թեմայով, Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ վիզաների ազատականացումն իրատեսական է։ ՆԳ նախարարը չի նշել գործընթացի ավարտի կոնկրետ ժամկետ։ Սարգսյանը հույս է հայտնել, որ վիզաների ազատականացումը ճամփորդելու հնարավորություն կտա բոլոր քաղաքացիներին։

Նա անդրադարձել է գործընթացի հաջողության դեպքում արտագաղթի ռիսկերին և նշել, որ այդպիսի վտանգ չկա։

«ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներն այլևս փակել են արտագաղթի պատուհանը, և մենք ձևավորում ենք ներգաղթի միտումներ։ Մեր տեսանկյունից՝ պետությունն ավելի գրավիչ է դառնում մեր քաղաքացիների համար»,- ասել է նա։

Սարգսյանը հայտնել է, որ 2025 թվականին ներգաղթողների թիվը (8660 քաղաքացի) գերազանցել է արտագաղթողներին։

Խոսելով սպանությունների աճի մասին՝ Սարգսյանը նշել է, որ դրանք «մեդիափրփուրներ» են, և 2025 թվականին հանցագործությունները 3,2%-ով նվազել են։

2024 թվականի հուլիսի 22-ին ԵՄ խորհուրդը հաստատել էր Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մտադրությունը, բանակցությունները պաշտոնապես մեկնարկել էին Երևանում՝ 2024 թվականի դեկտեմբերին։ 2025 թվականի նոյեմբերին Եվրամիությունը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր էր ներկայացրել Երևանին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+