Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:42

Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում

Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում

ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում: Այս մասին «Արմենպրես»-ին փոխանցել են ծառայությունից՝ լրացուցիչ պարզաբանելով մարտի 10-ին արված հայտարարությունը:

Արտաքին հետախուզական ծառայությունը նախորդ հայտարարությամբ հաղորդել էր, որ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։ ՀՀ քննչական կոմիտեն ընտրություններին միջամտելու ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնել:

Մեկնաբանելով տագնապ տարածելու մեղադրանքները՝ ծառայությունից նշել են. «Ինչ վերաբերում է տագնապի մասին պնդումներին, ապա ծառայության նպատակը մեր հայրենակիցներին իրազեկելն է նման առերևույթ անօրինական գործընթացների վերաբերյալ։ Ծառայությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է ՀՀ և նրա քաղաքացիների դեմ ուղղված արտաքին վտանգների նյութականացումը կանխարգելելու և հակազդելու գործողություններ, և այս հայտարարությունը պետք է ընկալել որպես նման գործողություններից մեկը։ Հետևաբար, տագնապ կարող են ունենալ նման առերևույթ ապօրինի գործողություններ իրականացնող շրջանակները»։

Ըստ ծառայության տեղեկությունների՝ ճնշումները միտված են աջակցություն ապահովելու ընդդիմադիր որոշ ուժերի օգտին։

«Ստացվող տեղեկությունները վկայում են, որ այդ գործողությունները պարունակում են մեր երկրում կայանալիք ժողովրդավարական ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ»,- ասված է մեկնաբանության մեջ, որում, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս կոնկրետ ուժերի անուններ, ինչպես նաև թե որ երկրի մասին է խոսքը, ներկայացված չէ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+