Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի տարածած հայտարարությանը։
Զրուցակիցները խոսել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, վերահաստատել 2 երկրների համագործակցության ու համերաշխության շարունակականությունը։
Նշվում է, որ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանային խնդիրների։
Ալիևն ու Էրդողանը միմյանց շնորհավորել են նաև մուսուլմանական Ռամազանի տոնի առիթով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







