Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի՝ առողջապահության համընդհանուր ապահովագրության թեմային անդրադարձող տեսանյութը կարճ ժամանակ անց հեռացվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հորդորով, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ռիլը բժշկական հանրության կողմից ընկալվել էր որպես համակարգի խնդիրների նկատմամբ ծաղրական վերաբերմունք, նկատել է պարբերականը:
Ըստ թերթի տեղեկությունների՝ տեսանյութում փոխնախարարի անբռնազբոս ծիծաղն ու ձևակերպումները, մասնավորապես, մի շարք բժիշկների կողմից ընկալվել են որպես ծաղրական վերաբերմունք համակարգի խնդիրների նկատմամբ: Հրապարակումից հետո առողջապահական համայնքում քննադատական արձագանքներ են հնչել, ինչի հետևանքով ռիլը կարճ ժամանակ անց հեռացվել է:
Նախարարությունից թերթին փոխանցել են, որ ստեղծված իրավիճակը ներքին քննարկման առիթ է դարձել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ Ավանեսյանը դժգոհել է հրապարակումից, և հենց նախարարի մակարդակով է հորդորվել հեռացնել տեսանյութը:
ՀՀ կառավարությունը 2023-ի փետրվարին հաստատել էր համակարգի ներդրման հայեցակարգը։ 2025-ի հոկտեմբերի 1-ին նախարարը հայտարարել էր 2026-ից պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի գործարկման մասին։ 2026-ի հունվարից համակարգը հասանելի է մինչև 18 տարեկանների, 65+ տարիքի և 200 հազար և ավելի աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացիների համար։
Կարդացեք նաև՝
ՀՀ-ում բժշկական ապահովագրությունը գործարկվել է առանց նախապատրաստման և սխալ հաշվարկներով․ փորձագետ






































