«Վարչաբենդի» ստեղծման և «Պալլադիում հոլլ»-ում հունվարի 30-ին կազմակերպված երեկույթի համար ՀՀ վարչապետի աշխատակազմը գումար չի ծախսել, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Ըստ հարցման պատասխանի՝ միջոցները տրամադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Երաժշտական գործիքների ձեռքբերման, բենդի անդամներին վարձատրելու, համերգասրահի կառուցման և վայրի վարձակալության մասին հարցերն Armenia Today-ը վերահասցեագրել է ՔՊ կուսակցության մամուլի ծառայությանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ հարվածային գործիքներ նվագել էր սովորում, ապա իր բենդն է ստեղծել՝ «Վարչաբենդ» անունով, որով հանդես էր եկել հունվարի 30-ի երեկույթի ժամանակ:






































