Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բենդ է ստեղծել: Նա սոցիալական ցանցերում հրապարակել է բենդի անվանմամբ լուսանկարը՝ «Վարչաբենդ»:
Փաշինյանը հունվարի 30-ին պարահրապարակ էր հրավիրել ցանկացողներին, ովքեր պետք է նախապես գրանցվեին: Ըստ էության՝ այնտեղ նվագելու է նաև այս բենդը:
«Մենք նվագում ենք, Դուք պարում»,- գրել էր վարչապետը սոցիալական ցանցում հունվարի 16-ին։
Հանդիպումը տեղի է ունենալու Երևանում։ Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ երեկույթի բոլոր տեղերն սպառվել են:





































