Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:08

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերության և Մանվել Գրիգորյանի ունեցվածքի հարցերով, ըստ ՀՀ վարչապետի, կզբաղվի  ՀՀ գլխավոր դատախազությունում նոր ձևավորվող պաշտոնյան՝ գլխավոր դատախազի տեղակալը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատախազության ներսում արդեն քննարկումներ կան, թե ով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը: Որպես ամենահավանական թեկնածու շրջանառվում է այժմ դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Մելքոնյանի անունը:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ այս փուլում այդ ստորաբաժանման մեջ ընդգրկվելիք դատախազների, գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունների մասին խոսելը խիստ ժամանակավրեպ է։

2․ «Փաստ» թերթը գրում է, որ վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է տեղեկություն, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը վայր է դնելու պատգամավորական մանդատը: Բանն այն է, որ նա լարված հարաբերություններ ունի խմբակցության ղեկավարության հետ:

«Փաստ» թերթի իշխանական աղբյուրները, սակայն, պնդում են, որ առավել հավանական է մեկ այլ սցենար: Խոսքն այն մասին է, որ նա չի հրաժարվի մանդատից, սակայն դուրս կգա խմբակցությունից: Նույն աղբյուրների պնդմամբ, այդ դեպքում նրան կմիանան մի քանի այլ «իմքայլականներ», ըստ այդմ կձևավորվի անկախ պատգամավորների ոչ ֆորմալ խումբ, որը փաստացի գործելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերահսկողության ներքո:

Ստացվում է, որ, ըստ պտտվող լուրերի, խորհրդարանի ավինյանական թևը կդառնա ինքնուրույն «խումբ» (օրենքը պատգամավորական խմբի ձևավորում չի նախատեսում), որը կհամակարգի Ռուբեն Ռուբինյանը»:

3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը սահմանափակ մարդիկ են մասնակցելու․ Շուշիի Երիտասարդության կենտրոն 100 հոգի են հրավիրել։

ԱԺ հատուկ նիստին կմասնակցեն նորընտիր պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները, ԼՂ նախկին նախագահը, ՀՀ վարչապետը։ Հրավիրվել է նաև հայաստանյան էլիտան` կառավարություն, ԱԺ։ Կլինեն Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, ֆրակցիաների ղեկավարները:

4․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստանի իշխանությունների ներսում շարունակվում են քննարկումները՝ Սահմանադրական դատարանի հարցը խորհրդարանում լուծելու ուղղությամբ և այդ նպատակով արդեն ՀՀ արդարադատության նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողով:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին առաջիկայում սպասվող գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել՝ Սահմանադրական դատարանի հարցն իշխանությունները պետք է լուծեն երկու փուլով: Ինչպես հայտնի է, այժմ Սահմանադրության 15-րդ գլուխը սահմանում է, թե ինչպես է ընդունվում, փոփոխվում կամ հանրաքվեի դրվում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, սակայն որևէ մեխանիզմ չկա, որով կարող են հետ կանչել արդեն իսկ նշանակված հանրաքվեն:

Չնայած դրան, կար դրույթ, որով էլ արտակարգ դրությամբ պայմանավորված հնարավոր եղավ հետաձգել հանրաքվեն: Եվ ահա, այժմ առաջին հերթին նախագիծ կբերվի խորհրդարան, որտեղ օրենքում փոփոխություն անելու տարբերակով կավելացվի դրույթ, որով Ազգային ժողովը այսուհետ լիազորություն կունենա հանրաքվեի դրված նախագիծը հետ կանչել: Արդեն դրանից հետո, այն փոփոխությունը, որը պետք է իրականացվեր հանրաքվեի միջոցով, կարվի արդեն խորհրդարանում՝ քվեարկության միջոցով:

Ի սկզբանե, մինչև հանրաքվեի դնելու որոշումը, այս տարբերակը ևս  քննարկվել է, սակայն ի վերջո որոշում է կայացվել, որ հարցը պետք է լուծվի ժողովրդի քվեարկության միջոցով, այլ ոչ թե պատգամավորների: Եվ ահա, այժմ, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, որոշում են կայացրել վերադառնալ հին տարբերակին, այլ ոչ թե սպասել, թե երբ հնարավոր կլինի հանրաքվե անցկացնել:

5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ԱԺ «Իմ քայլի» պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որ ԱԺ հանձնաժողովների նախագահները խորհրդականներ ունենան։ Այժմ հանձնաժողովներն ունեն 1 համակարգող փորձագետ, 2 փորձագետ (մասնագետ) և 1 գործավար (օգնական): Օգնականն աշխատանքի է ընդունվում հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ փորձագետները քաղծառայողներ են:

Խորհրդականի աշխատավարձը սահմանվում է 6 գործակցով, ինչը նշանակում է, որ նա կստանա 250 հազար մաքուր աշխատավարձ՝ գումարած պարգևատրում:

6․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մայիսի 21-ին Շուշիում կայանալիք Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու են նաև Հայաստանի իշխանությունները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս այդ օրը Արցախում է լինելու:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն Արցախից հրավեր են ուղարկել ՀՀ ԱԺ-ից՝ մասնակցելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, նախագահի երեք տեղակալներին, ինչպես նաև խորհրդարանում գործող հանձնաժողովի նախագահներին:

Ըստ տեղեկությունների, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Արցախ է մեկնելու միայն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը՝ Նաիրա Զոհրաբյանը Արցախ չի մեկնելու աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով: Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արցախում այդ օրը կլինի խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իսկ թե պատգամավորներից ով կմեկնի նրա հետ, դեռևս քննարկվում է:

7․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ծխախոտային սկանդալը կարող է կոտրվել մի քանի սլաքավարի գլխին, իսկ մեծ «շնաձկները» նորից կպլստան պատժից։ Թերթի տեղեկություններով, ՊԵԿ-ում այժմ զբաղված են մեղավորների «փնտրտուքով» և հրապարակային պատժի կազմակերպմամբ։

Նախնական տեղեկություններով, ոչ թե մաքսային գծով ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է պատժվելու, այլ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսայինի պետը՝ Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Տիգրան Զաքարյանը։ Վերջինս Սերժ Սարգսյանի օգնական Մարտին Զաքարյանի որդին է։

Մարտին Զաքարյանը 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր օգնականի պաշտոնից։ Այնպես որ, երկու նապաստակ՝ մեկ հարվածով․ կազատվեն և «Սերժի մնացուկից», և ծխախոտի մաքսանենգության դեմ պայքար կցուցադրեն:

8. «Իրավունք» թերթը գրում է, որ Ռուսաստանի մի շարք մարզերում, մասնավորապես` Ռոստովի, Կրասնոդարի, Վորոնեժի և այլ տարածքների խանութներից անհետացել է հայկական էժան ծխախոտը:

Ինչպես հայտնում են թերթի աղբյուրները, ծխախոտ կարելի էր ձեռք բերել նաև մասնավոր կարգով, ու քանի որ այն շատ էժան էր, վայելում էր մասսայականություն: Կա տեսակետ, որ հայկական սիգարետի առաքումը դադարեցվել է այն պահից, երբ Ռուսաստանի մաքսային մարմինները հայտնաբերել են երկու ինքնաթիռ` հայկական մաքսանենգ ծխախոտով:

Այստեղից բխում է նաև, որ Ռուսաստանի վերոհիշյալ մարզերում վաճառվող հայկական ծխախոտի մեծ մասը եղել է մաքսանենգ,  ևճիշտ ձևակերպված և հարկերը մուծած ծխախոտի խմբաքանակներ չեն եղել: Եթե դա իրոք այդպես է, ապա այն պնդումները, որ այս վիճակը տևում է երկու տարի, և Նիկոլի ջանքերով Հայաստանը ներքաշվել է մաքսանենգ ծխախոտի վաճառքի քրեական համակարգի մեջ, շատ նման է իրականությանը:

Հասկանալի է, որ այդ ահռելի գումարները գնում էին այդ մաֆիոզ համակարգերի գրպանները, և շատ պարզ է, որ առանց ՀՀ կառավարության և անձամբ վարչապետի տարիներ շարունակ այդպիսի մեծ ծավալներով մաքսանենգություն իրականացնել անհնար էր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+