Կառավարությունն ունի մտադրություն` սկսել լայնորեն կիրառել 10000 դրամանոց պատիժը։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Ելույթը Միրոյանը սկսեց մի անեկտոտ հիշելով, այն է՝ մեկը երեկոյան վերադառնում է տուն և կնոջը գոհունակությամբ ասում է, որ վաճառողուհուն խաբել է`փողը տվել է և ապրանքը չի վերցրել:
«Հիմա եկեք մի հատ հասկանանք այս պատմության մեջ ով ում է խաբում և ինչի համար։ Ժողովուրդ ջան յուրաքանչյուր հնարամիտ մարդ անվերջ կարող է մտածել իրավիճակ, թե ոնց կարող է ինքը խուսափել պատժվելուց, շրջանցել կարգավորումը և ասել՝ թղթերով ամեն ինչ նորմալ է: Հիմա հասկանանք, հնարավոր է շրջանցել, հարցը՝ իմաստը»,-ասաց նա։
ԱԺ նախագահի խոսքով՝ աշխարհում 100 տոկոսանոց պատասխան չկա`դիմակը օգնում է, թե ոչ, բայց փաստ է, որ կա շանս․ այս դիմակը կարող է օգնել փրկել մարդու կյանքը, հիմա ասում ենք՝ կրեք այդ անտերը, ունեցեք:
Ինչ վերաբերում է նախագծով սահմանված՝ բաց տարածքներում դիմակ չունենալու տուգանքը չափը 100 հազարից 10 հազար դրամ իջեցնելուն, Արարատ Միրզոյանը նշեց, որ համատարած 100 հազար դրամ պատիժ կիրառելը տեղին չէ, համաչափ չէ, և բերվել է օրենքի նախագիծ, որտեղ տուգանքը սահմանվում է 10 հազար դրամ:
«Ինձ համար ակնհայտ էր առաջին վայրկյանից, որ սա վկայում է այն մասին, որ կառավարությունն ունի մտադրություն` սկսել լայնորեն կիրառել այս պատիժը»,-ասաց նա:
Անդրադառնալով դիմակների գնին, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դիմակների գներն, այո, կապ ունեն առաջարկ-պահանջարկի մասին տնտեսագիտական պնդումների հետ և մեր կառավարությունը պետք կտրուկ միջոցներ ձեռնարկ այս գները կարգավորելու և սահմանաչափեր սահմանելու համար, այլընտրանք ուղղակի չկա»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







