Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:27

Մեր ազգային արժեքները «վերաձևավորման» կարիք չունեն․ «Մեր ձևով»

Մեր ազգային արժեքները «վերաձևավորման» կարիք չունեն․ «Մեր ձևով»

«Մեր ձևով» ժողովրդական շարժումն անվտանգության ամրակի օրինակով ներկայացրել է իր մոտեցումն ազգային ինքնության վերաբերյալ՝ ընդգծելով, որ արժեքները պետք է ոչ թե վերաձևավորվեն, այլ ամրացվեն՝ ոչ թե էության, այլ միայն որակի փոփոխությամբ։

Շարժումն այս կերպ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ազգային արժեքներին առնչվող քաղաքականությանը՝ այն համադրելով անվտանգության ամրակի օրինակի հետ։

«Նայեք անվտանգության այս ամրակին։ Անցել է գրեթե 200 տարի, բայց այն տեսքով գրեթե չի փոխվել։ Ձևը մնացել է նույնը, իսկ որակը բարելավվել է։ Ցավալի է, որ ոմանց պետք է հիշեցնել այս կարևոր դասը։ Մինչ մի պարզ անվտանգության ամրակ պահպանում է իր ձևը, Փաշինյանը փորձում է փոխել մեր ազգային ինքնությունը՝ հեռացնելով Արարատ լեռը մեր զինանշանից, փոխել պետական հիմնը և Ազգային ժողովից հանել Արցախի դրոշները։ Նա այս ամենն անվանում է «փոփոխություն», մենք՝ մեր ազգային ինքնության ճանապարհից շեղում»,- հայտարարել է շարժումը։

Շարժման հայտարարության մեջ հավելել են՝ «ինչպես այս ամրակը, այնպես էլ մեր ազգային արժեքները «վերաձևավորման» կարիք չունեն»։

«Արարատը, հիմնը և մեր դրոշները մեր հավերժական ձևն են։ Ուժեղ Հայաստան կառուցելու համար չպետք է փոխենք մեր խորհրդանիշները, այլ ցանկացած մարտահրավերի առաջ պետք է ամրացնենք այն «նյութը», որից կազմված են մեր ազգային ինքնությունն ու դիմադրողականությունը։ Ազգային ինքնությունը չպետք է փոխել, այլ պետք է ամրացնել»,- եզրափակել է շարժումը։

«Մեր ձևով» շարժումն ստեղծվել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ: Հունիսին նա աջակցել էր Հայ առաքելական եկեղեցուն՝ իշխանությունների հարձակումների ֆոնին։ Բարերարին հունիսի 18-ին ձերբակալել էին իբր իշխանության զավթման կոչի մեղադրանքով և կալանավորել: Հուլիսի 14-ին գործարարը հայտարարել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մասին:

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը
«Մեր ձևով» շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+