ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, հայտնել է ԱԺ լրատվականը:
Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին: Թե ինչ արձագանք է տեղի ունեցել Շեկերինսկայայի կողմից, չի նշվում:
Նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների, համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:
Պաշտոնական տվյալներով՝ Բաքվում 23 հայ գերի կա: ՀՀ քննչական կոմիտեից հոկտեմբերի 6-ին Armenia Today-ին հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






