Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:22

Արցախցիների բնակապահովման ծրագիրը պետք է վերանայել․ Արթուր Խաչատրյան

Արցախցիների բնակապահովման ծրագիրը պետք է վերանայել․ Արթուր Խաչատրյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի վերանայման անհրաժեշտություն է տեսնում, այդ մասին նա նշել է Armenia Today-ի հետ հարցազրույցում։

Կառավարությունը նախատեսում է ծրագրի համար Ասիական զարգացման բանկից 250 մլն դոլար վարկ վերցնել։ Խաչատրյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ արցախցիների խնդիրները հիմնականում չեն լուծվել։

«Արցախցիները, ովքեր բռնի տեղահանության, էթնիկ զտման և ցեղասպանության են ենթարկվել, Հայաստանում բնակվելու իրավունք ունեն և բնակության հարց ունեն։ Օգնությունը, որը կառավարությունը տրամադրում է, բավարար չէր, և նրանց սոցիալ-տնտեսական կարիքները մեծապես լուծված չեն»,- նշել է Խաչատրյանը։

Պատգամավորի խոսքով՝ այս տեսանկյունից ամենակարևորը նաև բնակապահովումն է, ինչպես նաև զբաղվածության խնդիրները։ Միևնույն ժամանակ՝ Խաչատրյանի համար հասկանալի չեն կառավարության հաշվարկները։

«Բնակապահովման խնդիրը շատ կարևոր է, ուղղակի մեկ հարց կա․ դեռևս չեմ լսել, որ արցախցիները գնան բանկ և բանկում ասեն՝ գիտես, փող չունեմ, չեմ կարող տալ։ Հետևաբար, ես չգիտեմ՝ կառավարության հաշվարկն ինչի վրա է հիմնված, բայց այն, որ այդ մարդիկ պետք է Հայաստանում բնակվեն, մինչև իրացվի Արցախ իրենց հավաքական վերադարձի իրավունքը, բխում է հայության ազգային շահերից»,- հավելել է նա։

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ այլ խնդիր է, որ կառավարությունը չի բարձրացնում հավաքական վերադարձի, համախմբված բնակության իրավունքները։

«Բայց Հայաստանում ապրող արցախցիներին պետք է ապահովենք բնակարաններով, ինչպես նաև օգնենք լուծել սոցիալական մյուս խնդիրները»,- կարևորել է Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ ծրագիրը պետք է վերանայվի, և այդ տեսանկյունից պատահական չի համարում այն, որ ծրագրին մասնակցության աստիճանը դեռևս բավարար չէ։

«Ուստի կառավարության ներկայացուցչին կոչ արեցի սերտորեն համագործակցել Արցախի իշխանությունների հետ, որպեսզի ծրագիրը բարելավեն, ու մասնակցության աստիճանը բարձրանա»,- ընդգծել է նա։

Ծագրին չդիմելու պատճառների թվում Խաչատրյանը շեշտել է աշխատանքի ու բնակարանի միջև առկա երկընտրանքը, ինչը, նրա համոզմամբ, առաջանում է, քանի որ Երևանին մոտ բնակավայրերում ու քաղաքներում, որտեղ զբաղվածության հարցը մի քիչ ավելի բարվոք է, բնակարան կամ տուն ձեռք բերելու համար պետության հատկացրած գումարը քիչ է։

«Մարզերում, որտեղ ավելի մեծ գումար է հատկացվում, օրինակ, Սյունիքի մարզում՝ 5 մլն, աշխատանքի խնդիր կա»,- նկատել է պատգամավորը։

Եզրափակելով՝ Խաչատրյանն ընդգծել է, որ ծրագրի համար պետք է փորձել ճիշտ բալանսավորել խնդիրը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։ Արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը կառավարությունը մեկնարկել էր 2024-ից։

Կարդացեք նաև՝ 

Արցախցիներն ինչպե՞ս կարող են օգտվել բնակարան ձեռք բերելու պետական աջակցությունից

Ծրագրից օգտվող արցախցիների քանակը քիչ է ՀՀ քաղաքացիության ցածր դիմելիության պատճառով․ Խաչատրյան

«Երկու տարի առանց Արցախի». սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+