Իշխանությունները ՏԿԵ նախարարության աշխատակիցներին պարտադրել են մասնակցել տարեվերջյան հավաքույթին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ հավաքույթը կազմակերպվում է աշխատակիցների հաշվին, այն արժե 25 000 դրամ և տեղի կունենա դեկտեմբերի 29-ին՝ «Բերգամո» ռեստորանում։
Գրեթե բոլոր գերատեսչությունները տարեվերջյան խնջույքներ են կազմակերպում, որ ցույց տան պետական ծառայողների համերաշխությունն իշխանությունների հետ, նշել է թերթը։
Մամուլը նոյեմբերի 21-ին գրել էր, որ բոլոր գերատեսչությունների քաղծառայողներին պարտադրել են մասնակցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նոյեմբերի 22-ին կայացած միջոցառմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






