Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:13

«Թրամփի ուղու» ներքո օգուտները կբացեն առևտրային ճանապարհներ, կմիացնեն ՀՀ-ն համաշխարհային շուկային. ԱՄՆ դեսպան

«Թրամփի ուղու» ներքո օգուտները կբացեն առևտրային ճանապարհներ, կմիացնեն ՀՀ-ն համաշխարհային շուկային. ԱՄՆ դեսպան

«Թրամփի ուղի հանուն միջազգային բարգավաճման և խաղաղության» (TRIPP) նախագծի ներքո օգուտները կբացեն առևտրային ճանապարհներ և նորից կմիացնեն Հայաստանը համաշխարհային շուկայի հետ, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

ՀՀ-ում ԱՄՆ-ի առևտրի պալատում իր ելույթում նա շեշտել է, որ «Թրամփի ուղին» ոչ միայն նպաստում է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնմանը, այլև Հայաստանին հնարավորություն է տալիս ընտրելու գործընկերներ արտահանման, ներմուծման ու համատեղ նախաձեռնությունների համար։

«Ընտրության այս ազատությունը նշանակում է, որ Հայաստանը կարող է բանակցել ամենանպաստավոր պայմաններով կոմերցիոն պայմանավորվածություններ, ինչը շահեկան կլինի ՀՀ բիզնեսի և սպառողների համար»,- նշել է դեսպանը:

Ըստ Քվինի՝ տրանսպորտային ենթակառուցվածքների շուրջ աշխատանքն սկսվում է «Թրամփի ուղու» շրջանակում, սակայն դրանով չի սահմանափակվում։ Նա շեշտել է՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց՝ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանի լիարժեք ինտեգրմանն արևելք-արևմուտք կոմերցիոն օղակներում։

Այժմ, նրա խոսքով, ՀՀ-ն ու ԱՄՆ-ն աշխատում են Հայաստանի կառավարության հետ՝ ձևավորելու «Թրամփի ուղու» և հուշագրերից բխող անելիքների մշակման ու իրականացման կառույցներ։ Առաջինը՝ ձևավորվում են երկու միջկառավարական աշխատանքային խմբեր, որոնք ուղղորդելու են հուշագրերի ու «Թրամփի ուղու» իրականացումը։ Աշխատանքային խմբերն արդեն ստեղծվել են, և մինչև տարեվերջ կանցկացնեն իրենց անդրանիկ նիստերը։ Երկրորդը, ինչպես նշել է ԱՄՆ դիվանագետը, «Թրամփի ուղու» պլանավորման ու կառուցման աշխատանքները ղեկավարելու նպատակով հայ-ամերիկյան կառույցի ձևավորումն է, որի համար իրավական հարցերն են հստակեցվում:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP երթուղի: ՀՀ փոխարտգործնախարարը նոյեմբերի վերջին հայտնել էր, որ TRIPP-ի շուրջ այս փուլում հայ-ամերիկյան համատեղ ընկերության ստեղծման վերաբերյալ քննարկում է ընթանում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+