Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:34

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համագործակցությունն ամրապնդվում և տարեցտարի ընդլայնվում է․ Հուլուսի Աքարի

Վերջերս Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացել է եռակողմ հանդիպում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ: Սա նման ձևաչափով հերթական հանդիպումն էր, որի ընթացքում, ինչպես նշվում է պաշտոնական հայտարարությամբ, հիմնական ուշադրությունը դարձվել է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, ռազմավարական գործընկերության ամրապնդմանը, ռազմական, կրթական և բժշկության ոլորտներում եռակողմ համագործակցության խորացմանը:

« Մեր ռազմավարական գործընկերության հիմնական չափանիշներից մեկը զորավարժությունների անցկացումն է։ Որոշում է կայացվել, որ Վրաստանը նույնպես մասնակցելու է Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժություններին տարբեր ձևաչափերով » , — հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։

Իհարկե Վրաստանը նախկինում ևս մասնակցել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններին, բայց մինչ այժմ խոսքը հիմնականում գնում էր դիվերսիաների կանխման, էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության ապահովման, ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին։ Ինչն ըստ էության, տրամաբանական է, քանի որ Վրաստանի տարածքով են անցնում Ադրբեջանից Թուրքիա տանող ռազմավարական նշանակության նավթա-գազամուղերը։

Այնուամենայնիվ, այսօր դժվար է ասել, թե արդյոք Վրաստանը կմասնակցի թուրք-ադրբեջանական այնպիսի զորավարժությունների, որոնք կարող են վնասել Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններին։ Սակայն միևնույն ժամանակ, փաստ է, որ սկսած 2012 թ-ից, երբ Վրաստանի զինված ուժերն առաջին անգամ մասնակցեցին նման միջոցառումների, Անկարայի, Բաքվի և Թբիլիսիի միջև ռազմական ոլորտում փոխհարաբերությունները անշեղորեն խորանում են։ Այսօր խոսքը գնում է, նույնիսկ, տարածաշրջանային, եռակողմ ռազմական դաշինքի մասին։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով․

« Համագործակցությունն ամրապնդվում և տարեցտարի ընդլայնվում է։ Վստահ եմ, որ այն կներառի ոչ միայն պաշտպանությունն ու անվտանգությունը, այլև այլ ոլորտներ։ Այդ հարաբերությունները նշանակալի կլինեն նաև այլ երկրների համար » ։

Չի բացառվում, որ « այլ երկրներ » ասելով թուրք նախարարը ի նկատի ունի Հայաստանը։ Հայաստանի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության առնչությամբ ամեն ինչ պարզ է։ Սակայն Վրաստանի պարագայում բազմաթիվ հարցեր են առաջ գալիս։

Անշուշտ, վրացի պաշտոնյաները մշտապես հայտարարում են, որ Հայաստանը բարիդրացիական պետություն է, և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Վրաստանի կապերի խորացումն ամենևին ուղղված չէ Հայաստանի դեմ։ Այնուամենայնիվ, Վրաստանը ինքստինքյան ներգրավվում է հակահայկական նախագծերում։

Հատկապես, երբ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, որին Վրաստանը համարում է իր հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+