Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:21

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Գործարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, Armenia Today-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը չկատարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 1 տարի ժամկետով-խմբ․): Դատախազությունից մանրամասնել են, որ քրվարույթը հարուցվել է 2025-ի հոկտեմբերի 27-ին՝ 2024-ի հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Քրհետապնդման նախապատմության հիմքում Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրությունն է, որի նախնական արդյունքների ամփոփումից հետո՝ 2023-ի օգոստոսի 4-ին, դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման կապակցությամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին» դիմում է ներկայացրել։

«Նշված դիմումով դատախազությունը դատարանին նաև խնդրել է արգելել Ծառուկյանին և նրա կնոջը (Ջավահիր Ծառուկյան-խմբ․) Բուլղարիայում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերության» 98,03% բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել, որը դատարանը բավարարել է»,- հավելել են դատախազությունից։

Դատախազությունից նշել են, որ արգելքի վերաբերյալ ծանուցումը 2023 թվականի օգոստոսի 24-ին առձեռն հանձնվել է Ծառուկյանին: Մինչդեռ, դատախազության տվյալներով, Ծառուկյանը և նրա կինն օտարել են այնպիսի գույք, որի օտարումն արգելված էր Հակակոռուպցիոն դատարանի 2023-ի որոշմամբ:

«Ի պատասխան իրավական օգնություն տրամադրելու մասին հարցման՝ տրամադրվել է Սոֆիայի շրջանային դատարանի դատական ակտը, որով, ի թիվս այլնի, նշվել է, որ «Գոռնա բանյա շշալցման ընկերության» բաժնեմասերը 2024-ի մարտի 15-ին Ծառուկյանը և նրա կինն իրենց կողմից լիազորված անձի միջոցով 23 մլն 850 հազար եվրոյով վաճառել են»,- հավելել են դատախազությունից։

Նոյեմբերի 27-ին ԶԼՄ-ները գրել էին, որ Ծառուկյանին արգելել են լքել ՀՀ-ն։ Մեկ այլ գործով, որն արդեն դատարանում է, Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրողներին կաշառելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ նա «Բարգավաճ Հայաստան կուսակցությունից» առաջադրված թեկնածուի օգտին 17 000 ձայնի դիմաց բաժանել է 171 մլն դրամ (427 000 դոլար): Ծառուկյանը հայտնել էր, որ չի ընդունում մեղադրանքն ու այդ գործով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+