Բրազիլիայի Գերագույն դատարանը կարգադրել է, որ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն սկսի կրել իր 27 տարի 3 ամիս ազատազրկման պատիժը՝ վերջին ընտրություններից հետո հեղաշրջման ծրագրի մեղադրանքով, հայտնում է BBC-ն:
Դատավորը հայտարարել է, որ գործը հասել է վերջնական դատավճռին, և այլևս բողոքարկման հնարավորություն չկա։
70-ամյա Բոլսոնարոն մեղավոր էր ճանաչվել իշխանության պահպաման նպատակով մշակված դավադրությունը ղեկավարելու մեջ՝ 2022թ․ ընտրություններում ձախակողմյան մրցակից Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային պարտվելուց հետո։
Նա կսկսի կրել իր պատիժը դաշնային ոստիկանության բանտախցում՝ մայրաքաղաք Բրազիլիայում, որտեղ պահվում է շաբաթ օրը ձերբակալվելուց ի վեր։ Դատարանը նրան համարել էր փախուստի ռիսկ ունեցող անձ և փոխել էր տնային կալանքը։



































