Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն մեղավոր է ճանաչվել 2022 թվականի ընտրությունները տապալելու փորձի մեջ և դատապարտվել է 27 տարվա ազատազրկման, հաղորդում է CNN-ը:
Բոլսոնարոն մեղավոր է ճանաչվել պետական հեղաշրջման դավադրության, զինված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, Բրազիլիայի ժողովրդավարական կարգը ուժով վերցնելու փորձի, պետական հաստատությունների դեմ բռնի գործողություններ կատարելու և հանրային սեփականությունը վնասելու մեջ՝ 2023 թվականի հունվարի 8-ին իր կողմնակիցների կողմից կառավարական շենքեր գրոհելու ժամանակ։
Մեղադրողների պնդմամբ՝ հեղաշրջման ծրագրի մի մասը ներառում էր նաև հնարավորություն՝ կիրառել պայթուցիկներ, ռազմական զենքեր կամ թույն՝ սպանելու համար ձախակողմյան նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային, նրա փոխնախագահ Ժերալդու Ալքմինին և Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդրե դե Մորաեսին, որը ղեկավարում էր Բոլսոնարուի դատավարությունը։
Բոլսոնարուն և մյուս մեղադրյալները հերքել էին մեղադրանքները։ Բրազիլիայի գերագույն դատարանի հինգ դատավորից չորսը քվեարկել էր Բոլսոնարուին մեղավոր ճանաչելու օգտին՝ բոլոր հինգ կետով։






































