Ժուռնալիստների միության գույքը ՀՀ սեփականությանը վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան, հարուցվել է նաև քրեական գործ, հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ամիսներ առաջ իր և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղարկած նամակին։
Տարածքը գտնվում է Երևանի կենտրոնում՝ շուրջ 2400 քմ, իսկ շուկայական արժեքը՝ մոտ 3-5 մլն դոլար։






































