Վաղարշապատ համայնքում ձերբակալված բլոգեր Օնո Հարությունյանին առնչվող դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Armenia Today-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրվարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ կետով (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում)։ ՔԿ-ից հավելել են, որ նախաքննությունը շարունակվում է։
Այսօր ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակի տարածքից անհայտ անձինք առևանգել են «Մայր Հայաստան»-ի աջակից, բլոգեր Հարությունյանին։





































