Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:49

Խուզարկություններից հետո իրավապահները չեն վերադարձրել Արագածոտնի թեմի հոգևորականների անձնական իրերը․ ԶԼՄ

Խուզարկություններից հետո իրավապահները չեն վերադարձրել Արագածոտնի թեմի հոգևորականների անձնական իրերը․ ԶԼՄ

Արագածոտնի թեմի հոգևորականների և նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերը իրավապահ մարմինները մինչև այժմ չեն վերադարձրել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ խուզարկությունների ընթացքում առգրավված իրերի թվում կային անձնական և ընտանեկան բնույթի նյութեր, որոնք որևէ կապ չունեն քրեական գործի հետ։

Քննչական կոմիտեն նախկինում քրեական գործ էր հարուցել «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ», որի շրջանակում կատարվում էին վարութային և ապացուցողական գործողություններ։

Թերթը նշել է, որ իր տեղեկություններով՝ փաստաբաններն այս առիթով դիմումներ են ներկայացրել ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ Քննչական կոմիտեի ղեկավարին, սակայն մինչ օրս որևէ արձագանք կամ պաշտոնական պատասխան չի ստացվել։

Հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո բերման էր ենթարկվել 12 հոգևորական։ Կալանավորվել էին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, թեմի հաշվապահի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության հիման վրա, Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Տեր Արամ քահանա (Ստեփան՝ աշխարհիկ անվամբ-խմբ.) Ասատրյանը հոկտեմբերի 21-ին կարգալույծ էր հռչակվել։

Թեպետ կարգալույծ լինելուն՝ Ասատրյանը հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում պատրաստվում է պատարագ մատուցել։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ մասնակցելու է պատարագին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+