Գյումրիում տեղի ունեցած «զանգվածային անկարգություններից» հետո հարուցված քրեական գործով անցնողների թիվը հասել է 43-ի, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից հավելել են, որ նշված երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նախկինում այդ գործով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 41 անձի նկատմամբ։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Քննչական գործողություններին զուգահեռ՝ քաղաքապետարանի տարածքում քաղաքացիները փորձել էին թույլ չտալ շենքից դուրս բերել Ղուկասյանին, ինչի հետևանքով բախումներ էին սկսվել։ Քաղաքացիներին բերման էին ենթարկել, այդ թվում՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որը փորձել էր կանխել ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը։ ՔԿ-ն ավելի ուշ քրեական վարույթ էր նախաձեռնել:




































