Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Չեչնիայից Հայաստան փախած Այշատ Բայմուրադովայի սպանության դեպքի առթիվ, Armenia Today-ին հայտնել են ՔԿ-ից։
«Նախաքննության ընթացքում նշանակվել են մատնադրոշմային, դատաքիմիական, դատաբժշկական և գենետիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունը դեռևս չի ստացվել»,- հավելել են ՔԿ-ից:
Հոկտեմբերի 19-ին հայտնաբերվել էր հոկտեմբերի 17-ից անհետ կորած համարվող 23-ամյա Բայմուրադովայի դին։ «Ազատություն» ռադիոկայանը հոկտեմբերի 18-ին գրել էր, որ Բայմուրադովան Չեչնիայից ընտանիքի պատճառով էր եկել Հայաստան։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ Մարդու իրավունքների հիմնադրամն օգնել էր նրան խուսափել ընտանեկան բռնությունից։





































