ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ֆիզիկական ներգործության վերաբերյալ ստացվել է հաղորդում, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից՝ մեկնաբանելով ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը։
«Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձերբակալել են մեկ անձի։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,- հավելել են նախարարությունից։
Հոկտեմբերի 20-ին Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտնել էր, որ կազմակերպված խմբով հարձակվել են Չախոյանի վրա՝ ծեծել նրան և գողացել հեռախոսը։
Հոկտեմբերի 21-ին Քննչական կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել են, որ անձը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն և կողոպուտ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում։
Նյութը թարմացվել է հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10։46-ին։






































