Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու՝ Շանթ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպին առնչվող քրեական վարույթը կարճվել է, Armenia Today-ին հաստատել են Քննչական կոմիտեից։
Օգոստոսի 4-ին ԶԼՄ-ները գրել էին, որ ՔՊ-ական պատգամավորը և որդին ծեծկռտուք են հրահրել։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին մեկնաբանել էր Բագրատյանի որդու հետ կապված միջադեպի մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը՝ հայտնելով, որ երեք մասնակից ձերբակալվել և ներկայացվել է ՔԿ։ Օգոստոսի 5-ին Armenia Today-ին ՔԿ-ից տեղեկացրել էին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
168.am-ը գրել էր, որ ծեծկռտուքի պատճառը էր հանդիսացել քաղաքացու պահանջը` պատգամավորի մեքենան փողոցի սխալ կայանված հատվածից հեռացնելու մասին: Ըստ կայքի՝ հայր և որդի Բագրատյանները չեն հանդուրժել դիտողությունը, և դիտողություն արած քաղաքացուն ծեծի էին ենթարկել։






































