Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:26

ԱԱԾ-ն բացահայտել է Վահրամ Խորխոռունու՝ 27 տարի առաջ կատարված սպանությունը

ԱԱԾ-ն բացահայտել է Վահրամ Խորխոռունու՝ 27 տարի առաջ կատարված սպանությունը

ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ ՊՆ փոխնախարար, ՌՈ նախկին պետ, գնդապետ Վահրամ Խորխոռունու սպանությունը, որ տեղի էր ունեցել 1998 թվականին, հայտնել է Քննչական կոմիտեն։

Ըստ հրապարակման՝ Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն նույն տարվա դեկտեմբերի 10-ին Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ իրականացրել են Խորխոռունու սպանությունը։

Նշվում է, որ Ս.Ա.-ն պայմանավորվածություններ է ձեռք բերել ԼՂ բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ և սպանություն կատարելու համար նրանց առաջարկել է համապատասխանաբար 10 և 15 հազար դոլար:

Ս.Ա.-ն իր մտերիմ Հ.Ն.-ի եղբորից՝ Ա.Ն.-ից, ձեռք է բերել «Մակարով» տեսակի ատրճանակի ինքնաշեն փող և խլացուցիչ, որոնք տեղադրել է իրեն պատկանող «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակի վրա, ապա ամայի վայրում կրակելով՝ փորձարկել այն։ Նա խլացուցիչի արդյունավետության նպատակով Ա.Ն.-ի օգնությամբ քանդել է փամփուշտները, այնուհետև կրկին հավաքել դրանք։

Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն դեկտեմբերի 7-ին և 8-ին գնացել են Երևան, հանցակիցներին տարել և մատնացույց են արել Խորխոռունու բնակության շենքը։

Դեկտեմբերի 9-ի երեկոյան նրանք, Հ.Ն.-ի վարած ավտոմեքենայով, ուղևորվել են Խորխոռունու բնակության վայր, որտեղ դարանակալել են՝ սպասելով թիրախի՝ տուն գալուն։ Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, նրա ուղղությամբ արձակել են հինգ կրակոց, որոնցից երեքը դեմքի, երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին։ ՊՆ պաշտոնյան տեղում մահացել է, իսկ հանցավոր խմբի անդամներն անմիջապես հեռացել են դեպքի վայրից։

ՔԿ-ն Ս.Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (Շահադիտական դրդումներով կատարված սպանությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 20 տարի ժամկետով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով): Նա ձերբակալվել է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+